Առաջադրանքներ(դասարանում)
1) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները. ճիշտ է
ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։ ճիշտ է
բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։
գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։հավասար է
դ) Գիրքն սկսել է քայլել։
ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։ ճիշտ է
զ) Ծառերը ծաղկում են գարնանը։ ճիշտ է
2) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները.
ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։ ասույթ է
բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։
գ) Ապրիլին ձյուն է եկել։
դ) Լիճը թռել է տիեզերք։
ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի։
3) Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։
B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։
Զբոսաշրջիկը ճանապարհ է ըկնում ավտոմեքենայով, կամ հեծանվով։
բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։
B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։
Խաղոսկրը նետելիս բացվել է 3, կամ 5 թվերը։
գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։
B. Աշակերտը ուշացել է դասից։
Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9, կամ ուշացել է դասից։
դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։
B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու։
Կիրակի օրը մառախուղ, կամ արևոտ եղանակ է լինելու։
4) Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը.
ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։
Գնացքը կայարան է ժամանել ժամանակին։
բ) Գիրքը հետաքրքիր է։
Գիրքը անհետաքրքիր է։
գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։
Մարզիկը ռեկորդ չի սահմանել։
դ) Նետաձիգը դիպել է թիրախին։
Նետաձիգը չի դիպել թիրախին։
ե) Աշակերտը լուծեց խնդիրը։
Աշակերտը չլուծեց խնդիրը։
Լրացուցիչ(տանը)
5) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը.
ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։
բ) Քարը փետուրից թեթև է։ կեղծ է
գ) Շենքը զուգահեռանիստի ձև ունի։ կեղծ է
դ) Աթոռը և սեղանը ֆուտբոլ են խաղում։ կեղծ է
ե) Նարդի խաղում են չորսով։ կեղծ է
զ) Ուղղանկյան անկյուններից մեկը հավասար է 300-ի։
6) Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Խնձորը մեծ է։
B. Խնձորը կանաչ է։
Խնձորը մեծ է և կանաչ։
բ) A. Շենքը բազմահարկ է։
B. Շենքը շքեղ է։
Շենքը բազմահարկ է և շքեղ։
գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։
B. Հայրիկը թատրոն է գնացել։
Մայրիկն ու հայրիկը թատրոն են գնացել։
դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։
B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին։
Ինքնաթիռը ժամանել է Երևան ժամը 17-ին։
7) Նետել են խաղոսկրը։ Գտե՛ք 4-ից մեծ թիվ բացվելու հավանականությունը։
4 -ից մեծ թիվ բացվելու հավանականությունը 2-է։