Posted in Uncategorized

Ապրիլի 3-7 Մայրենի

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր հյուսում,
Ե՛վ հյուսում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն հյուսել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր հյուսում,
Ե՛վ հյուսում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր հյուսում,
Ե՛վ հյուսում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

  • Բնութագրիր ծիծեռնակին:
  • Ծիծեռնակը շատ խելացի, աշխատասեր, զգացմունքնային և դիմադրող բնութագրություն ունի։
  • Համեմատիր քեզ նրա հետ:
  • Ես մարդ եմ, իսկ նա թռչուն։
  • Ես այդքան էլ աշխատասեր չեմ ինչպես ծիծեռնակը։Ծիծեռնակը շատ դիմացկուն է բայց ես այդպես չեեմ։ Ես կարողանում եմ խոսալ երեք լեզուներով՝՝ իսկ ծիծեռնակինը անհայտ են։
  • Գրիր՝ ինչի մասին է բանաստեղծությունը՝ մի քանի նախադասությամբ, մեկ բառով:
  • Բանաստեղծությունը ուժի մասին է, իմ կարծիքով՝ որովհետև ամեն կենդանի էակ չէ, որ չի հանձնվի այդքան բարդ աշխատանքից։
  • Նշածդ մեկ բառը դարձրու վերնագիր և ստեղծագործիր:
    • ՈՒԺ
    • Ուժը կա մեր սրտի մեջ,
    • Ուժը կյանքն է մեզ ստեղծում,
    • Ամեն մի մարդ՝ ասում է հեջ
    • Ու աշխատանք չի կատարում։
    • Ամեն մի մաս շատ հարգանքով է,
    • Ուժը կյանքում շատ կարևոր է։
    • Ամեն մի մաս ունի իր սերը,
    • Ունի իր կյանքն ու իր արմատը,
    • Արմատներն աճում են վեր՝
    • Ու բաժանում շատ նվերներ
    • Նվերները ընկնում են,
    • Ու բոլորին ուրախացնում են։

Թողնել մեկնաբանություն