Posted in Uncategorized

Թզուկն ու հսկան։))

Լինում են չեն լինում հայր ու որդի են լինում։ Որդու անունը Սարգիս էր, իսկ հոր անունը՝ Վարդան։ Վարդանը մասնագիտությամբ գիտնական էր, իսկ Սարգիսը մի փոքրիկ ու դպրոցական երեխա էր։ Մի օր Վարդանը որոշեց ստեղծել մի նյութ, որը կկարողանա գիտելիք տալ մարդկանց։ Այդ պահին նրան մի իր էր պետք, որը դրված էր պատուհանագոգին։ Այդ ժամանակ երեխան գալիս էր դպրոցից, և որոշեց աջակցել հայրիկին։ Նա գնաց, և տեսավ, որ հայրիկը մի շատ հետաքրքիր նյութ է պատրաստում։ Նա որոշեց վերցնել նյութը, և փոխանակել նրան ջրի հետ խառնած գույնով; Նա փախավ հայրիկից, և գնաց տուն։ Սարգիսը հետաքրքրությունից փորձարկեց իրենց կատվի՝ Սոֆիի վրա։ Փորձարկեց, բայց ոչինչ տեղի չունեցավ։ Բայց նա չնկատեց, որ Սոֆին 5 րոպե անց դարձավ մկան չափի մի փոքրիկ արարած։ Սարգիսը որոշեց նյութերը փորձարկել առավոտյանը, երբ նա և հայրը նախաճաշեն։ ԵՎ այդպես էլ արեց․ Սարգիսը բաժակների մեջ լցրեց մի քանի կաթիլ նյութ։ Նա ամեն մեկին լցրեց տարբեր գույնի նյութ, չիմանալով որ նա կփոքրանա, իսկ հայրը կմեծանա։ Հայր ու որդի չզգացին, թե ինչպես կերպարանափոխվեցին։ Երբ տնից դուրս եկան, տեսան իրենց հարևաններին, որոնք իրար վրա կանգնած ուզում էին ծառից խնձորներ պոկել։ Վարդանը զարմացավ, երբ տեսավ հարևաններին այդքան փոքր։ Սարգիսն էլ զարմացավ, տեսնելով որ իր հարևանները շատ մեծ են։Վարդանը որոշեց օգնել հարևաններին, բայց նրանք տեսնելով, որ Վարդանը հսկա է, վախից փախան։ Այդ ժամանակ Վարդանի մեջ հարց առաջացավ, թե ինչ՞ու վախեցան հարևանները և որովեց նայել իրեն հայլու մեջ։ Նա արդեն մոտենում էր, երբ վերջին պահին գլուխը խփվեց դռանը։ Հետո նա պպզեց, և մտավ ներս, իսկ պտսիկ Սարգիսը առանց նեղություն քաշելու մտավ ներս։ երկուսն էլ տեսան իրնեց հայլու մեջ։ Նրանք չէին հավատում, որ իրենք կերպարանափոխվել էին, չէին հավատում իրենց սեփական աչքերին։ Սարգիսը հասկացավ, որ դա նյութի հետևանքն է, և ամեն ինչ պատմեց հայրիկին։ Վարդանը շատ զայրացավ իր որդու վրա բայց իրենց հետ ոչինչ չէր կարող անել։ Նա վորոշեց մի նյութ պատրաստել, որը որ կկարողանա հետ տալ ժամանակը։ Իսկ այդ պահին երեխան փորձում էր նկարել մի շատ հետաքրքրիր պատկեր։ Այդ պատկերի վերևում նկարված է մի մեծ ոտք ոտքի տակը՝ մի քիչ ավելի փոքր մարդ, իսկ ամենաներքևում ՝ավելի փոքր մարդ։ Շատ հետաքրիր պատկեր ստացվեց։ Հայր փորձարկում էր իր բոլոր հնարավորությունները, բայց անհույս էր։ Երեխան այդ լուրը լսելով շատ տխրեց։ Դրանից հետո նա ասաց Վարդանին որ ամեն բաժակի մեջ լցրել է 3 կաթիլ։ Վարդանը այդ նախադասությունը լսելուն պես հակացավ, որ հնարավորություն կա, և որ այդ փոփոխությունները ժամանակավորապես են։ Փոքրիկ Սարգիսը շատ ուրախացավ , երբ իմացավ այդ մասին։ Նրա և հոր ուրախությանը սահման չկար։ Նյութի փոխազդեցությունը անցավ 3 օրից։ Հաջորդ օրվանից երեխան դպրոց էր գնում։ Նա ուզում էր պատմել ընկերներին, բայց նրանք չհավատացին։ Նա գիտեր, որ ընկերները չեն հավատա նրան, և այդ իսկ պատճառով իր հետ բերել էր նկարած նկարը։ Սարգիսն ասաց, որ ամենավերևում նկարված է իր հոր ոտքը, մեջտեղում՝ հորինած կերպարը, իսկ նեերքևում՝ նա։ Երբ Սարգիսը մեծացավ, որոշեց որ կդառնա հեքիաթասաց։ Այս փոքրիկ պատմությունը նա շատ լավ հիշում էր, և որոշեց ստեղծել այդպիսի նմանատիպ հեքիաթ։

Սիրել՜ի մանուկներ, այս հեքիաթը ձես կսովորեցնի, որ երփեք պետք չէ ձեռք տալ այն իրերին՝ որոնք որ ձերը չեն։

Թողնել մեկնաբանություն