Posted in Uncategorized

Տնային բնագիտությունից

1**Փորձ.Չօգտագործելով կողմնացույց փորձիր որոշիր . ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԲԵՎԵՌՆԵՐԸ

ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԲԵՎԵՌՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Աշխատանքի նպատակը՝ որոշել Երկրի մագնիսական բեւեռների ուղղությունը:
Անհրաժեշտ սարքեր՝ ջրով լի թաս, ասեղ, խցան, հայտնի բեւեռներով մագնիս:
1. Թասը լցրե՛ք ջրով, խցանը գցե՛ք ջրի մեջ եւ դրե՛ք հորիզոնական սեղանի վրա:
2. Ասեղը հպե՛ք մագնիսին այնքան, մինչեւ մագնիսանա: Այնուհետեւ, փոխազդեցության մեջ դնելով մագնիսի հետ՝ որոշե՛ք ասեղի հյու- սիսային եւ հարավային բեւեռները: Հիշե՛ք, որ մագնիսների նույնանուն բեւեռներն իրար վանում են, տարանունները՝ ձգում:
3. Մագնիսը հեռացնելով՝ ասեղը զգուշորեն տեղադրե՛ք խցանի վրա: Պտտվելով` նա կկանգնի որոշակի դիրքում: Այդ դիրքում ասեղի հյուսիսային մագնիսական բեւեռին համապատասխանող ծայրը ցույց կտա Երկրի հյուսիսային աշխարհագրական բեւեռի ուղղությունը: Այդտեղ է գտնվում Երկրի հարավային մագնիսական բեւեռը: Ասեղի հակառակ ծայրն ուղղված կլինի դեպի Երկրի հյուսիսային մագնիսական բեւեռը, որը գտնվում է հարավային աշխարհագրական բեւեռում:
4. Որոշելով Երկրի հյուսիս-հարավ ուղղությունը` կարելի է գտնել նաեւ հորիզոնի մնացած կողմերը: Եթե դեմքով կանգնենք դեպի հյուսիս, ապա բացված աջ ձեռքը ցույց կտա արեւելք, իսկ ձախը՝ արեւմուտք:

Հարցեր.
1*Ի՞նչ է վառելանյութի ջերմարար ունակությունը:

պինդ, հեղուկ և գազային վառելիքի լիայրման ժամանակ անջատվող ջերմության քանակը կոչվում է վառելանյութի ջերմարար ունակություն։


2*Ինչո՞ւ է կայծակին միշտ ուղեկցում որոտ:

անցուղին արագ սառչում է, օդը կտրուկ սեղմվում, որի հետևանքով առաջանում են ձայնային ալիքներ։


3*Բեր սննդային շղթայի օրինակ,որ կազմված կլինի 4 օղակից:

Բույսերը-Խոտակեր կենդանիներ, խոտակեր կենդանիներից ավելի մեծ կենդանի, գիշատիչ կենդանիներ։


4**Ի՞նչ էներգիայով է օժտված երկնքում թռչող ինքնաթիռը։

գրավիտիցեոն։

Թողնել մեկնաբանություն