Posted in Uncategorized

Տնային աշխատանք․ԳԱԶԵԼ

  • Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
    Բոլորը թափվել են փողոց.
    Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
    Դյութում են շրթերը վարդե,
    Սրտերը կրակ են ու բոց —
    Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
    Բոլորը թափվել են փողոց:*

Գարունը սիրտ է հուզում — հուր ու հրդեհ է վառել,
Ջինջ օրերի երազում — հուր ու հրդեհ է վառել:

Փռել է բույր ու շշուկ ու զարկել է ծիածան`
Հորիզոնից-հորիզոն հուր ու հրդեհ է վառել:

Գարնան բույրի պես անուշ՝ անմխիթար իմ հոգում
Այսօր թովիչ քո լեզուն հուր ու հրդեհ է վառել:

Դու եկել ես գարնան պես ու զարկել ես ծիածան.
Սիրտդ իմ սիրտն է ուզում — հուր ու հրդեհ է վառել:

Առաջադրանքները.

  • Առաջին բանաստեղծությունից բացատրիր  դյութել, վարդե շրթեր, կրակ սրտեր բառերն ու արտահայտությունները:
  • Երկրորդ բանաստեղծությունից բացատրիր ջինջ օրեր, թովիչ լեզու արտահայտությունները:
  • Նկարագրիր երկու բանաստեղծությունների գարունները, համեմատիր (նմանություններ, տարբերություններ). ո՞ր գարունը քեզ դուր եկավ, ինչու:
  • Ընտրիր դասական որևէ երաժշտություն, որի նվագակցությամբ պատկերացնում ես այս բանաստեղծությունների ընթերցումը:
  • Ստեղծագործական աշխատանք — Գարնան բույրը… Եկեք զարկենք ծիածան… Դուրս եկեք փողոց… Կրակ սրտերը մեր… Իմ ջինջ օրեր…
  • 1)Դյութել-Կախարդել, թովել, մոգել, հմայել
  • վարդե շրթեր-վարդագույն շուրթ
  • կրակ սրտեր-բար սրտեր
  • 2)ջինջ օրեր-մաքուր եղանակ
  • 3)ինձ ավելի շատ դուր եկավ երկրորդ բանաստեղծությունը, քանի որ այն շատ լավն էր, շատ հիանալի մի հրաշք բանաստեղծություն էր։
  • 4)https://www.youtube.com/watch?v=_AEW2iUe0CM
  • 5) Իմ ջինջ օրեր
  • <<Իմ ջինջ օրերը >> ։Այս վերնագրը ես կբացատրեի այս կերպով․Իմ ջինջ օերը ասելով հեղինակը <<այսինքն Եղիշե Չարենցը>> ուզում էր ասել, որ ամեն մի ապրած մեր օրը ջինջ օր է, որ որ պեք է վայելել։ Երբ ջինջ օր է լինում երկնքում ապա մարդու սիրտնել էլ եղանակի հետ միասին դառնու է ջինջ, մաքուր։

Թողնել մեկնաբանություն